ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը պատվաստվել է Covid-19-ի դեմ ուղիղ եթերում՝ այդկերպ կոչ անելով ամերիկացիներին նույնպես պատվաստվել:

««Ես անում եմ դա ցուցադրելու համար, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն պատվաստվել, երբ դա հասանելի լինի: Ոչնչի մասին մի անհանգստացեք: Ես անհամբեր սպասում եմ երկրորդ ներարկմանը»,-ասել է Բայդենը:

Նոր առաջին տիկին Ջիլ Բայդենն ավելի վաղ նույնպես պատվաստվել էր:

Բայդենը պատվաստվել է Pfizer ընկերության ստեղծած պատվաստանյութի առաջին դեղափաչով, որը հաստատվել է ԱՄՆ կարգավորիչ մարմինների կողմից: Moderna ընկերության արտադրած երկրորդ պատվաստանյութը սկսել է ուղարկվել երկրում անցած հանգստյան օրերից: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է երկու դեղաչափի ներարկում մի քանի շաբաթ միջակայքով:

Ուրիշ բարձրաստիճան պետական պաշտոնյաները եւս հրապարակավ պատվաստվել են վերջին օրերին, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ փոխնախագահ Մայք Փենսը: