ԱՄՆ նախագահի թվիթերյան պաշտոնական էջի հետեւորդները հունվարին չեն անցնի նոր առաջնորդ Ջո Բայդենին պաշտոնական էջի հետ միասին, որը ներկայում ամրագրված է երկրի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի անունով: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այդ մասին սոցիալական ցանցի վարչակազմը տեղեկացրել է Բայդենի թիմին:

ԱՄՆ ներկայիս առաջնորդն ունի թվիթերյան երկու օգտահաշիվ, եւ Թրամփը հիմնականում իր հայտարարությունները հրապարակում է անձնական էջում, այլ ոչ ԱՄՆ նախագահի պաշտոնական օգտահաշվում, որը փոխանցում է Սպիտակ տան մի նախագահից մյուսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Twitter-ից հայտնել են մեզ, որ այժմ Բայդենի վարչակազմը պետք է սկսի զրոյից»,- սոցցանցի իր էջում հայտարարել է Բայդենի՝ թվային հաղորդակցությունների գծով ներկայացուցիչ Ռոբ Ֆլայերթին: Ինչպես նշում է Bloomberg-ը, նույն քաղաքականությունը կգործի Սպիտակ տան օգտահաշվի դեպքում, որը կփոխանցվի նոր վարչակազմին առանց հետեւորդների:

Ներկայում ԱՄՆ նախագահի թվիթերյան էջն ունի ավելի քան 33 միլիոն հետեւորդ, իսկ Սպիտակ տան պաշտոնական օգտահաշիվը՝ 26 միլիոն: Ընդ որում՝ Թրամփի անձնական թվիթերյան էջն ունի 88,5 միլիոն հետեւորդ: