Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ անհիմն է համարում Բաքվի դեմ մեղադրանքները, որոնք պարունակվում են Ղարաբաղում ռազմական հակամարտությունից հետո մի շարք արեւմտյան երկրների կողմից ընդունած բանաձեւերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Թող մեր դեմ այդ բանաձեւերն ընդունած երկրները բացեն աչքերն ու տեսնեն: Երեսպաշտ քաղաքական գործիչներ, բացեք ձեր աչքերը: Ձեր պատգամավորները բանաձեւ են ընդունել: Մեզ համար այդ բանաձեւերը որեւէ նշանակություն չունեն, թղթի կտոր են: Սակայն բանն այն է, որ մեր դեմ առաջ են քաշվում անհիմն մեղադրանքներ»,-հայտարարել է նա: