Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:

Ներկայացված ցուցակի օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ ձայներ չեն գրանցվել. բոլորը ներկայացրել են իշխող «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը: Նիստերի դահլիճում դեռեւս ընդդիմության տեղերը դատարկ են:

Նոր կառավարության լիազորությունները ճանաչելուց հետո Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել ամբողջ կազմով: Նոր կառավարությունը, որում կատարվել են նվազագույն փոփոխություններ, ունի հետեւյալ կազմը.

Արդարադատության նախարարությունը կգլխավորի Գոչա Լորթքիփանիձեն Թեա Ցուլուքիանիի փոխարեն, որը դարձել է պատգամավոր եւ շարունակել աշխատանքը խորհրդարանում;

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարն է Մայա Ցքիթիշվիլին;

Վրաստանի ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի;

Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար՝ Նաթիա Թուրնավա;

Պաշտպանության նախարար՝ Իրակլի Ղարիբաշվիլի;

Վրաստանի ներքին գործերի նախարար՝ Դավիթ Զալկալիանի;

Վրաստանի ֆինանսների նախարար՝ Իվանե Մաչավարիանի;

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար՝ Միխայիլ Չխենքելի;

Վրաստանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար՝ Եկատերին Թիքարաձե;

Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար՝ Լեւան Դավիթաշվիլի;

Քաղաքացիական իրավահավաասարության եւ հաշտության նախարար՝ Թեա Աղխլեդիանի:

Խորհրդարանը նաեւ հաստատել է վարչապետ Գեորգի Գախարիայի ներկայացրած «Եվրոպական պետություն կառուցելու համար» կառավարական ծրագիրը: Դրանում որոշված են կառավարության հիմնական նպատակները՝ համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի հաղթահարում, տնտեսության արագ վերականգնում եւ զարգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար կայուն եւ անվտանգ միջավայրի ստեղծում, կառուցվածքային բարեփոխումների շարունակական իրականացում: