Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացների համար խոչընդոտ է այն, որ Միության երկրներում դուրս է մնում ռուսերենը: Այս մասին այսօր Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովը:

«Հայաստանի բանկերում խոսում են միայն հայերեն եւ անգլերեն: Մենք կորցնում ենք միմյանց»,-հավելել է փորձագետը:

Նա նկատել է, որ ինտեգրացիա բառը չպետք է վերացական լինի: