Այսօր` հունիսի 6-ին ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել Երվանդ Ավագյանը` արդեն մահացած:

Ինչպես NEWS,am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ քննչական խումբը մեկնել է հիվանդանոց եւ պարզել, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում Զանգազատ գյուղի դեպի Ազատի ջրամբար տանող ճանապարհի հատվածում 26-ամյա Աշոտ Մալխասյանը վարելով  «ՎԱԶ-21112» մակնիշի 04 ՍՍ 033 համարանիշի ավտոմեքենան շրջվել է ճանապարհի երթեւեկելի հատվածում, որի հետեւանքով  ուղեւոր` Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 25-ամյա Երվանդ Ավագյանը տեղում մահացել է:

Ոստիկանության Արտաշատի քննչական բաժնում  նույթեր են նախապատրաստվում: