Հունիսի 5-ին ժամը 23:00-ի սահմաններում մարմնական վնասվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 2 մարդ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ, պարզել է, որ վիրավորներն են 25-ամյա Ալեքսանդր Զադորկինը եւ 24-ամյա Ալեքսեյ Դեսյատովը:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ի սահմաններում, Ալեքսանդր Զադորկինը վարելով Volkswagen Vento մակնիշի 08 ՏՕ 535 համարանիշի ավտոմեքենան,  Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 34-րդ կմ-ում բախվել է հանդիպակած ընթացող Իրանի քաղաքացի Իբրահիմ Հաջի Փարզեգարիի վարած Scania մակնիշի IR 25625 համանաիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով, նշված երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:

Ոստիկանության Գուգարքի բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: