Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հունիսի 6-ին`ժամը 05.12-ին   ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գայի պողոտայի 1-ին շենքի թիվ 105 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը  եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը(պարամեդիկները):

Ազգականների եւ ոստիկանների ներկայությամբ փրկարաները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում քնած վիճակում հայտնաբերվել է 20-ամյա Ալիսա Կախիչենկոն: