Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հունիսի 5-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 20 շենքի հարակից տարածքում վերամբարձ կռունկի սլաքը քամու հետեւանքով պտտվել է, փոխել  ուղղությունը եւ կախված  ծանրությամբ հանդերձ վտանգ է ներկայացնում ավտոմեքենաների եւ հետիոտների համար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, վերամբարձ կռունկի սլաքը բերվել է նախկին դիրքին:

Դեպքի մասին տեղեկացրել են ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին: