Չեխիայում երկու օր շարունակ գրանցվում են օրական ռեկորդային թվով COVID-19-ով նոր դեպքեր՝ 16 939 մարդ, հայտնել է առողջապահության նախարարությունը:
«Կորոնավիրուսով նոր հիվանդների թիվը երկու օր շարունակ ունի ռեկորդային աճի միտում՝ 16 939 մարդ: Ներկայում ընդհանուր առմամբ վարակված է 114 500 մարդ, որոնցից 5893-ը հոսպիտալացվել է, այդ թվում՝ 845 մարդ՝ ծանր վիճակով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հանրապետությունում համավարակի ամբողջ ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 718,6 հազար դեպք, առողջացել է 592,5 հազար, մահացել՝ 11 580 մարդ:




























