Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 28 շենքի հարակից տարածքում հունիսի 5-ին ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.31-ին, մարվել`12.33-ին:

«ՈՒԱԶ» մակնիշի ՏՏ 13-22 համարանիշ միկրոավտոբուսում այրվել է 4 նստատեղ, ցուցիչների վահանակ, էլ.մալուխներ, վնասվել է դիմապակին: