Fimea դեղագործության ոլորտում անվտանգության ու զարգացման ֆիննական գործակալությունը ստացել է  COVID-19-ի կողմնակի ազդեցության մասին առաջին դիմումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով YLE կորպորացիային:

Դեղորայքի եվրոպական գործակալությունը անցած տարվա դեկտեմբերի 21-ին խորհուրդ է տվել օգտագործել Եվրամիության շուկայում կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը:

Fimea-ի գլխավոր բժիշկ Մայա Քաուկոնենը հաստատել է, որ դիմումը ստացել են, սակայն դրա բովանդակությունը դեռեւս չի հրապարակվում գաղտնիություն պահպանելու նպատակով:

«Երբ մենք ստանանք առնվազն հինգ դիմում, ապա կհայտնենք, թե ինչպիսի կողմնակի ազդեցություն է դրանցում նշվել»,-հայտարարել է Կաուկոնենը:

YLE-ի համաձայն՝ 2020 թվականի վերջում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Ֆինլանդիայի Հելսինկի, Տուրկու, Տամպերե, Կուոպիո եւ Օուլու քաղաքներում հինգ խոշորագույն հինանդանոցների բուժաշխատողները: