Գերմանիայում միգրանտները էլ ավելի շատ են ձախողում լեզվի քննությունները ինտեգրացիոն կուրսի ավարտից հետո, հաղորդում է Neue Osnabrücker Zeitung թերթը՝ վկայակոչելով դաշնային կառավարության պատասխանը, հաղորդում է DW-ը:
Կառավարության տվյալներով՝ 2020 թվականի առաջին կիսամյակում թեստը հանձնել է 59,2 տոկոսը, մինչդեռ 2015 թվականին այդ ցուցանիշն ավելի բարձր էր՝ 72,6 տոկոս: Երիտասարդների շրջանում այդ ցուցանիշը նույնպես անկել է. 2015 թվականին հաջողել էր երիտասարդների 83,6 տոկոսը, իսկ 2019-ին՝ միայն 63,5 տոկոսը:
2010 թվականից ի վեր ինտեգրացիոն կուրսերը, որոնք ենթադրում են գերմաներենի ուսուցում եւ կողմնորոշիչ դասընթաց, անցել է 1.2 միլիոն մարդ: Ավարտելուց հետո բոլոր սովորղները հանձնում են թեստ: Բարեհաջող ավարտելու համար անհրաժեշտ է գերմաներենի B1 մակարդակը:
2010-2020 թվականների ընթացքում ինտեգրացիոն կուրսերի ծախսերն ընդհանուր առմամբ կազմել է 4.6 միլիարդ եվրո:





























