Ճապոնիայի կառավարությունը կասեցնում է բիզնես պատվիրակությունների համար մուտքն այն երկրներից, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, հայտարարել է երկրի վարչապետ Յոսիխիդե Սուգան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ներկայում բիզնես պատվիրակությունների մուտքի մասին համաձայնագիրը ստորագրվել է Ճապոնիայի կառավարության եւ Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Սինգապուրի եւ Վիետնամի իշխանությունների հետ:

2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ճապոնիայում ուժի մեջ է մտել արգելք այն երկրներիվ մուտքի եւ այն երկրներից քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրելու մասին որոշումը, որտեղ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից նոր շտամը: Այդ միջոցառումները կգործեն առնվազն մինչեւ հունվարի վերջ: Այդ ժամանակ երկիր կարող են մուտք գործել միայն Ճապոնիայի քաղաքացիներն ու կացության իրավունք եւ երկարաժամկետ վիզաներ ունեցող օտարերկրյա քաղաքացիները:

Ճապոնիայում կորոնավիրուսի կապակցությա,ն իրավիճակը սրվել էր նոյեմբերի սկզբին: Երկրում դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 245 հազարը, գրանցվել է ավելի քան 3,6 հազար մահվան դեպք: