Անգլիայում բազմաթիվ դպրոցներ հրաժարվում են վերսկսել դասերը՝ չնայած դրանց անվտանգության մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հավաստիացմանը, գրում է Mirror-ը:

Ավելի վաղ Ջոնսոնը կոչ էր արել կրտսեր դասարանցիների ծնողներին ուղարկել երեխաներին դպրոց:

Այդուհանդերձ, դպրոցները Բրայթոնում, ինչպես նաեւ Բիրմինհեմի, ԲլեքՔաունթիի, Էսեքսի, Մենդֆիլդի, Սաֆոլքի, Նորֆոլքի, Դեւոնի եւ այլ շրջանների որոշ մասերում որոշել են փակ մնալ:

Ընդ որում՝ մի շարք շրջաններում, մասնավորապես, Քենթ եւ Կամբրիա կոմսություններում կոչ են անում երկրի կառավարությանը շարունակել փակ պահել դպրոցները:

Որոշ դպրոցներ բացառություն են արել խոցելի ընտանիքների երեխաների, ինչպես այն աշակերտների համար, որոնց ծնողները ստիպված են աշխատանքի այցելել: