Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի թիվ 15 շենքի (հինգ հարկանի) տանիքի տակ գտնվող երկաթբետոնե կոնստրուկցիան հունիսի 6-ին տեղաշարժվել է, ինչը վտանգավոր է հետիոտնի համար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տանիքի տակ գտնվող երկաթբետոնե սալիկը (1x1,5 մ) պոկվել եւ հեռացել է հիմնական պատից` վտանգ ներկայացնելով անցորդների համար եւ կարող է վնասել շենքի գազատար խողովակը:
Դեպքի մասին տեղյակ են պահել մարզպետարանի աշխատակիցներին:




























