Հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հունիսի 6-ին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 5-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովայի պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 50-ամյա Արմեն Շ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: