Ոստիկանության Արմավիրի բաժնում հունիսի 6-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 22.20-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Բաղրամյան ճանապարհի 7-րդ կմ-ին` Նաիրի գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել ոգելից խմիչք օգտագործած 40-45 տարեկան մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























