Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հունիսի 6-ին պարզել են, որ 18-ամյա Տիգրան Ե.-ն՝ «Կյաժ» մականունով, այս տարվա հունվարին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տներից մեկի խորդանոցից գողացել է պղնձյա թաս, մալուխ եւ մոտ 300 գ արծաթե դետալներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:

Կատարվում է հետաքննություն: