Հայազն Երիտասարդների Միաբանությունը ստորագրահավաք է նախաձեռնել, որով պահանջում է քաղաքացիություն շնորհել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Ակցիան նախաձեռնվել է Սեֆիլյանի ծննդյան 44-րդ տարեդարձի նախօրեին: Հավաքված ստորագրությունները կուղարկվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տալու համար:
Հայազն Երիտասարդների Միաբանության Քաղաքական հանձնախումբը հայտնել է, որ Facebook-ում ստորագրողների ստորագրությունները թղթի վրա անցկացնելու համար կկազմակերպվեն մի քանի հավաքներ: Իսկ արցախյան հերոսի ծննդյան օրը` հուլիսի 10-ին, Հայազն երիտասարդական միաբանության անդամները երթով կուղեւորվեն Սերժ Սարգսյանի նստավայր` հանձնելու քաղաքացիների ստորագրությունները:
Նշենք, որ Սեֆիլյանը Լիբանանից Հայաստան է ժամանել 1990 թ` Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով:




























