2011-ի փետրվարից ի վեր Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել աղիքային ինֆեկցիայով վարակված մինչեւ 10 մարդ, որոնք հնարավոր է վարակվել են E.coli բակտերիայով: Այս մասին այսօր` հունիսի 7-ին հաղորդել է «Պալիտրա» ինտերնետ-հեռուստատեսությունը:

Վարակաբան Թամար Մեգրալիշվիլին հայտարարել է, որ E.coli  հիվանդությանը նման հիվանդությամբ տառապող հիվանդները հիվանդանոց են սկսել տեղափոխվել փետրվարից, միաժամանակ ընդգծելով, որ այդ ախտորոշման համար լաբորատոր ապացույցներ չկան:

«Ես չեմ կարող հստակ ասել, թե արդյոք դա E.coli հիվանդությո՞ւնն է, քանի որ մենք դրա համար լաբորատոր հիմնավորումներ չունենք»,- նշել է Մեգրելաշվիլին:

Թվիլիսիի հիվանդանոց տեղափոխված այդ հիվանդների ախտանշաններն են թուլությունն ու քրտնարտադրությունը: Նրանց մոտ երիկամների ֆունկցիայի խանգարումը կարող է հանգեցնել մահվան, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Աղիքային ինֆեկցիայի բռնկումն սկսվել է մայիսին` Գերմանիայի տարածքում: Սկզբում ենթադրվում էր, որ վտանգավոր բակտերիաների տարածողը Իսպանիայից ներկրվող վարունգն է, բայց դա չի հաստատվել:

Հիմա մասնագետները կասկածում են Ներքին Սաքսոնիայի ֆերմաներին, մասնավորապես այնտեղ աճեցված ցորենին, որն օգտագործվում է սալաթներ պատրաստելիս: Գերմանիայում այդ հիվանդությունից զոհերի թիվը հասել է 21-ի: