«Ժամանակ»-ը զրուցել է ՀԱԿ մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ: Հարցին, թե ինչպես է` վերաբերվում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությանը` իշխանություն-ՀԱԿ երկխոսության մասին, Սարգսյանն արձագանքել է. «Նման դեպքում, հայտնի ֆիլմի հերոսն ասում էր`«հարսնացուն կգոռա, քացի կտա..., ուշադրություն մի դարձրեք, դա հին կովկասյան սովորություն է»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ, որ շախմատը այնպիսի խաղ է, որ ամեն քայլից հետո մտածելու ժամանակ է պահանջում, ու եթե ձեռք ես տվել` պիտի խաղաս: Հիմա հասել ենք մի փուլի, որ իշխանությունն ասում է` էլ չեմ խաղում: Մենք քայլն արել ենք` ինքը հրաժարվում է այդ քայլը կատարելուց: Նման դեպքում կամ որակազրկում են, կամ պատժում են:
Մենք շախ ենք հայտարարել, եւ իրենք պարտավոր են քայլ կատարել, եւ հուսով եմ, որ իրենք հետեւություն կանեն, որովհետեւ հակառակ դեպքում իրենք հասկացված չեն լինի ոչ միայն մեր կողմից, իրենք հասկացված չեն լինի թե՛ ներքաղաքական դաշտում գտնվող բոլոր ուժերի կողմից, թե՛ արտաքին քաղաքական ուժերի կողմից, ինչը չափից ավելի կարեւոր է: Այն դեպքում, երբ ընդդիմությունը փորձում է խաղաղ ճանապարհով երկիրը այս ծանր իրավիճակից էվոլյուցիոն ճանապարհով դուրս հանել, իսկ իշխանությունը հրաժարվում է, իշխանությունը չպիտի մոռանա, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ու երկրներ ողջունեցին երկխոսությունը եւ երկխոսության գաղափարը, իշխանությունը դա չպիտի մոռանա ու իր հանդեպ վերջին շրջանի ձեւավորված վերաբերմունքի նուրբ նոտաները հենց դրա հետեւանքն են, մեր աշխատանքի հետեւանքն են. ինքը պիտի հետեւություն անի ու պիտի գնա ավելի մեղմ ճանապարհով: Եթե իշխանությունը կնախընտրի կոշտ ճանապարհը` դա արդեն իր խնդիրն է, բայց ինքը հանգստանալու ոչ մի հնարավորություն չունի, որովհետեւ ինքը կարող էր ինքնավստահ լինել, եթե երկրում բոլոր խնդիրները լուծված լինեին, ժողովուրդը ապրեր բարվոք, բարգավաճ եւ օրինական երկրում, այս դեպքում ինքը կարող էր ասել ամեն ինչ...
«Ժամանակ». Հարսնացուն կգոռա, քացի կտա, ուշադրություն մի դարձրեք, դա հին կովկասյա
Պատմություն
Տեղադրություն




























