Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցում` քաղաքապետարանի հարակից տարածքում այսօր` հունիսի 8-ին ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 26 ՏԼ 824 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Քոչարյան, ծնվ. 1985թ.) բախվել է ճամփեզրի ծառին եւ բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.30-ին, մարվել`05.48-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: