Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները հունիսի 7-ին Լալվարի փողոցի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Վարդան Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսին, բաց դռնից մուտք գործելով հիմնարկներից մեկի տարածք՝ գողացել է ջեռուցման 57 մարտկոց:
Կատարվում է հետաքննություն:




























