Թուրքիայի դատախազությունը մայիսի 27-ին Բոդրումում զբոսանավի վրա ռուսաստանցի զբոսաշրջիկները մահը համարել է կանխամտածված սպանություն: Նման հայտարարություն է արել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մշակույթի եւ զբոսաշրջության հարցերով խորհրդական Ջելալ Կիլիչը:

 «Նա, ով սպիրտային խմիչքի մեջ մեթանոլ է ավելացրել, գիտակցել է, որ թույն է ավելացնում, ինչը կարող է սպանել մարդուն: Այդ անձը կամ անձինք ներողամտության արժանի չեն»,-նշել է Դ. Կիլիչը:

Նրա խոսքով` գործի ոչ բոլոր մանրամասներն են պարզ, եւ հետաքննության արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Կիլիչը հերքել է այն մեղադրանքները, թե թուրքական կողմը փորձում է կոծկել հանցագործությունը` հավաստիացնելով, որ թուրքական իշխանությունների համար կատարվածի բացահայտումը «պատվի գործ է»:

Հիշեցնենք, որ սպիրտային խմիչքից թունավորման հետեւանքով մահացել էր ռուսաստանցի 4 զբոսաշրջիկ: