Թերթը գրում է, որ նախօրեին Լոռու մարզի Ամրակից գյուղի հարակից տարածքող հոսող Ձորագետ գետն էր ընկել Ամրակ գյուղի 12-ամյա բնակիչ Մանվել Մարգարյանը: Փրկարարների, ոստիկանների եւ տեղի բնակիչների ուժերով Ձորագետ գետի երկայնքով (Ամրակ, Ագրակ, Յաղդան, Կողես գյուղերի հարակից տարածքներում): Երեկ որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն երեխան չի հայտնաբերվել: Գյուղից երեկ թերթին հայտնել են, որ երեխան իր ընկերների հետ ցանկացել է գետն անցնել, որպեսզի հակառակ ափից սալոր հավաքի:
Գյուղացիների խոսքով՝ առատ տեղումների հետեւանքով գետի հոսանքն արագացել էր, եւ չկարողանալով դիմադրել ուժեղ հոսանքին, երեխան սայթաքել եւ ընկել է: Այսօր երեխայի որոնողական աշխատանքները շարունակվելու են:




























