Արմավիրի մազի Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 11 տանը հունիսի 8-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.11-ին, մարվել` 15.40-ին: Այրվել է Ս. Սարգսյանին պատկանող տան 13 քմ մակերեսով ննջասենյակը՝ գույքով:

Նույն օրը հրդեհ է բռնկվել Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի 27-րդ շենքի թիվ 52 բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.57-ին, մարվել`19.10-ին:

Այրվել է Ա. Ավագյանին պատկանող բնակարանի 8 քմ մակերեսով խոհանոցը՝ գույքով:

Հունիսի 9-ի վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքի 1-ին հարկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.46-ին:

Այրվել են ստվարաթղթե տարաներ` 40 քմ մակերեսով եւ Ա. Ղազարյանին պատկանող թիվ 39ա բնակարանի պատուհանը: