Հունիսի 7-ին ժամը 19.00-ից մինչեւ 19.30-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Լոռու մարզի  Ուռուտ գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները: Բացի այդ, ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր եւ Ջրապի գյուղերի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները, իսկ Արագածոտնի մարզում՝ Արտենի գյուղի 400 հա բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուժեղ կարկուտի հետեւանքով, վնասվել են նաեւ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները: Միաժամանակ, տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով վնասվել են Լոռու մարզի Կողես գյուղի  բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքները, իսկ առաջացած սելավաջրերը ողողել են գյուղամիջյան ավտոճանապարհները: