ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ ելույթ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  որին հարցեր տալու համար հերթագրվել է նաեւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Թե ինչ հարցեր է տալու՝ պատգամավորն առայժմ  չասաց, սակայն նշեց, որ Սերժ Սարգսյանի ելույթը լինելու է հունիսի 22-ին:

Ըստ Փոստանջյանի՝ ամառային նստաշրջանի ընթացքում անդրադարձ է լինելու մի շարք զեկույցների, այդ թվում նաեւ Թունիսի վերաբերյալ:

Պատգամավորի հավաստմամբ՝ ամառային  նստաշրջանի ընթացքում ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովը կքննարկի Հայաստանի հարցը՝ պարզելու, թե արդյոք առաջընթաց գրանցվե՞լ է  պարտավորությունների կատարման ուղղությամբ:

«Արդեն  աշնանային նստաշրջանի ժամանակ ՀՀ հարցով համազեկուցողները հավանաբար իրենց զեկույցը պատրաստած կլինեն, եւ դրա քննարկումից հետո կընդունվի հերթական բանաձեւի նախագիծը  ՀՀ-ի վերաբերյալ»,-նկատեց պատգամավորը:

Նշենք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանը տեղի կունենա հունիսի 20-24-ը: