Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը աճել է 16 627-ով՝ հասնելով մինչեւ 3 951 233-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանում վերջին մեկ օրում COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի հաստատված դեպքերի թիվը կազմում է 85 տարածաշրջաններում 16 627, այդ թվում հայտնաբերվել 1810 ակտիվ դեպք (10,9 տոկոս)՝ առանց կլինիկական դրսեւորումների»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հավելվում է, որ երկրում համավարակի ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է հիվանդության 3 951 233 դեպք: Աճի տեմպը կազմում է 0,42 տոկոս:





























