Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է բանդայի 8 անդամների կալանավորելու մասին, որոնց կասկածում են Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Մելիլիայից մայրցամաք միգրանտների թրաֆիքինգի մեջ, փոխանցում է Reuters-ը:
Յուրաքանչյուր միգրանտից վերցվել է 2 հազար եվրո վճար արագընթաց մոտորանավերով Միջերկրական ծովը հատելու համար:
Բանդային նաեւ կասկածում են Մելիլիայից Անդալուզիա հաշիշի փոխադրման մեջ:
Կալանավորվածներն ազգությամբ իսպանացիներ եւ մարոկկացիներ են: Եվս երկու կասկածյալի դեմ հետաքննություն է կատարվում:
Ոստիկաններն առգրավել են երեք արագընթաց մոտորանավ, 335 կգ հաշիշ, 17 ավտոմեքենա եւ 7 բջջայինն հեռախոս:



























