Այսօր Թբիլիսիի կենտրոնում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ քովիդ-սահմանափակումների դեմ բողոքի ցույց է տեղի է ունեցել: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ իշխանություններից պահանջել են թույլ տալ իրենց աշխատել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ակցիան կազմակերպել է «Սոցպայթյուն» շարժումը՝ նախաձեռնող խումբ, որում ընդգրկվել են լեռնագնացներ, ձմեռային սպորտի ձեւերի մարզիչներ եւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնք առանց եկամուտների են մնացել համավարակի բռնկումից հետո: Նրանք դահուկներ են բերել խորհրդարանի մոտ:

Հանրահավաքին միացել են ֆիթնես-կենտրոնների սեփականատերեր, դերասաններ, երաժիշտներ, անիմատորներ եւ ձեռներեցներ, որոնց չի առնչվել փետրվարյան սահմանափակումների մեղմացումը:

«Արդեն մեկ տարի է, ինչ ես գործազուրկ եմ: Ես պահանջում եմ, որ, կանոնակարգման պայմանների համաձայն, մեր եւ ոչ միայն մեր հատվածը բաց լինի, որպեսզի կարողանանք կերակրել մեր երեխաներին»,- լրագրողներին ասել է սարդ-մարդու հագուստով հանրահավաքի եկած ցուցարարներից մեկը:

Ցուցարարների ձեռքում գտնվող պաստառների վրա կարելի էր կարդալ նրանց հիմնական ուղերձը՝ «Կարգավորումներ = սով»: Որոշ ցուցարարներ այլեւս մտադիր չեն ենթարկվել կանոններին: Նրանք հայտարարել են, որ չնայած արգելքին, կվերսկսեն իրենց գործունեությունը:

Էքսկուրսավար Ալեքսանդր Գորգիձեն այսօր կարճ շրջայց է կատարել Մետեխի կամրջից մինչեւ խորհրդարան: Մյուս ցուցարարների պես նա էլ է աշխատելու թույլտվություն պահանջում:

«Ինձ 200-300 լարի օգնության կարիք չունեմ: Ես շատ ավելի շատ եկամուտ կունենամ եւ կվճարեմ ձեր բյուջե»,- ասել է ակցիայի մասնակիցը։