Ոստիկանությունը երկաթյա արգելապատնեշով փակել է Մանեժի հրապարակը, հաղորդում է Դոժդ-ի ֆոտոլրագրողը:

Ընդ որում՝ պատմության թանգարանից դեպի Կարմիր հրապարակ տանող մուտքը բաց է:

Հրապարակում նաեւ նկատել են հատուկջոկատայինների մի քանի խմբեր:

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում փակել են քաղաքի կենտրոնը՝ չնայած այդ օրն ակցիաներ չէին պլանավորվում: Ոստիկանները թողել են Նեւսկի պողոտա մուտք գործել միայն գրանցում ունեցող մարդկանց: Այդ պատճառով որոշ քաղաքացիներ ստիպված էին հատել պողոտան Ֆոնտանկայի սառույցով քաղաքի մյուս մասում հայտնվելու համար:

Ավելի վաղ սոցցանցերում տարածվել էին հաղորդագրություններ Ալեքսեյ Նավալնիին սատարող բողոքի ցույցերի մասին: Ընդ որում՝ ընդդիմադրի շտաբերի ցանցի ղեկավար Լեոնիդ Վոլկովն ասել է, որ Նավալնիի աջակիցները չեն նախապատրաստում հանրահավաքներ առաջիկայում ձերբակալվածների մեծ թվի եւ ցույցի մասնակիցների թվի կրճատման պատճառով: Նա կապել է դա ուժայինների կողմից բռնության եւ վախեցման դեպքերի հետ: