Գերմանիայում ձյան ուժգին տեղումներն ու սառցե անձրեւը պարալիզացրել են երկաթգծի աշխատանքը. ժամանակավորապես դադարել է հաղորդակցությունը Նիդերլանդների հետ: Այդ մասին ասվում է կիրակի Deutsche Bahn կոնցեռնի տարածած հաղորդագրության մեջ:
«Գերմանիայի եւ Նիդերլանդների միջեւ միջազգային հաղորդակցությունը դեռեւս դադարեցված է: Չեն երթեւեկում ICE գնացքները Ֆրանկֆուրտի եւ Ամստերդամի, ինչպես նաեւ Բեռլինի եւ Ամստերդամի միջեւ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ցիկլոնն անդրադարձել է նախ երկրի հյուսիսային շրջաններին: Չեն երթեւեկում Գերմանիայի ներսում մի շարք երթուղիներ՝ Համբուրգ-Քիլ, Համբուրգ-Լյուբեք, Համբուրգ-Դորթմունդ/Քյոլեն, Բեռլին-Ֆրանկֆուրտ, Բեռլին, Հանովեր Դորթմունդ/Քյոլն, Բեռլին-Լայպցիգ-Էրֆուրտ, Հանովեր-Բրեմեն:
Ձյան տեղումներն ուղեկցվում են ուժգին քամիներով՝ մինչեւ 80 կմ/ժ: Շաբաթ երեկոյան եւ անցած գիշեր միայն Հյուսիսային Ռեյն դաշնային հողում գրանցվել է ավելի քան 200 ճանապարհատրանսպորտային պատահար:





























