Կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրող գիտնականներն անցկացնում են երկարատեւ հետազոտություն Չինաստանում եւ հայտնաբերել են «կարեւոր բանալիները», որոնք վերաբերում են Ուհանում ծովամթերքի շուկայի դերին համավարակի բռնկման կապակցությամբ, գրում է Bloomberg-ը:

Նյու Յորքից կենդանաբան Փիթեր Դազակը, որն աջակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաքելությանը, ասել է, որ ակնկալում է, որ հիմնական արդյունքները կհրապարակվեն նախքան փետրվարի 10-ը:

Հետազոտողները ցանկանում են տեղեկանալ՝ ինչպես է SARS-CoV-2 վիրուսը տարածվել Ուհանում, այնուհետեւ պատճառ դարձել ավելի քան 100 տարվա ընթացքում ամենասարսափելի համավարակի համար: Դազակը նշել է, որ ուսումնասիրությունը կանխագուշակում է շրջադարձային պահ համավարակի հետեւանքները մեղմեկու առումով:

Գիտնականների վարկածները, որ վիրուսի տարածումը կարող էր դառնալ Ուհանում Վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի հետեւանք, հերքվել է:

Գիտնականներն այցելել են Շի Ժենգլի լաբորատորիան, որը հավաքել եւ վերլուծել է այդ վիրուսներն ավելի քան 10 տարի:

Աշխատանքն իրականացվել է չինացի գործընկերների հետ մեկտեղ, որոնք օգնել են հետազոտողներին ավելի խորքային ապացույցներ գտնել, հավելել է նա:

Հաջորդող հետազոտությունները հայտնաբերել են վարակման ավելի վաղ դեպքեր մարդկանց շրջանում, որոնք կապ չեն ունեցել շուկայի հետ: Գիտնականներն ավելի խորքային ուսումնասիրություն են կատարել եւ հայտնաբերել են ավելի «կարեւոր ապացույցներ» շուկայի դերի մասին, ասել է Դազակը:

Ընդ որում՝ սննդի շուկան փակ էր եւ մաքրված վարակման առաջին դեպքերից անմիջապես հետո, սակայն «այն դեռեւս բավականին պահպանված է»,-ասել է Դազակը:

«Մարդիկ շտապել են հեռանալ եւ թողել են սարքավորումը, սպասքը, տեղի ունեցածի հետքերը, եւ դա այն է, ինչը մենք ուսումնասիրել ենք»,-նշել է նա:

Չինաստանից գիտնականները, որոնք նմուշառում են վերցրել շուկայից, պարզել են տեղը, որտեղ հայտնաբերվել են SARS-CoV-2 ատիպիկ թոքաբորբի հետքերը, պատմել է գիտնականը:

«Այն ամենն, ինչ ես արդեն տեսել եմ, խոսում է այն մասին, որ կան իրական հուշումներ տեղի ունեցածի մասին, եւ ես հուսով եմ, որ այս ճամփորդության վերջում մենք կկարողանանք համոզիչ բացատրություն տալ դրան»,-եզրափակել է գիտնականը: