Կիրակի Նիդերլանդներում ձյան ուժգին տեղումներն ու ձնաբքերը հանգեցրել են տրանսպորտային կոլափսի. չեղարկվել են թռիչքներն օդանավակայանում, առնվազն մինչեւ երկուշաբթի ամբողջովին պարալիզացվել է երկաթգծի աշխատանքը, դիտվում են լուրջ խնդիրներ հանրային տրանսպորտի աշխատանքի հարցում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Նիդերլանդների երկաթուղու» կայքում հրապարակվել են հայտարարություն. «Եղանակային վատ պայմանների պատճառով այսօր գնացքները չեն աշխատում»: Այդօրինակ հայտարարություն է տարածել նաեւ քաղաքային հանրային տրանսպորտի ծառայությունը: Ընդ որում՝ երկուշաբթի տրանսպորտի աշխատանքի վերականգնման հեռանկարների մասին չի հաղորդվում:

Մինչդեռ Նիդերլանդների օդերեւութաբանական ծառայությունից հաղորդում են, որ ներկայիս ձմեռային վատ եղանակը դիտարկվում է վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ:

Օդերեւութաբանների տվյալներով՝ սառնամանիքի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 90 կմ/ժ-ի:

Ձնաբքի հարվածը զգացվում է նաեւ Գերմանիայի մի շարք շրջաններում: Եղանակային վատ պայմաններին է պատրաստվում նաեւ Մեծ Բրիտանիան, որի ուղղությամբ է շարժվում սառը ցիկլոնը: