Հոգեգալստյան տոնը` (այս տարի հունիսի 12-ին) հռչակվել է Սեւանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օր:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ այս առիթով Սեւանավանք կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող ս. առաքյալների մասունքներ: Տոնի առիթով վանքում ժամը 11-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո սրբազան մասունքներով կկատարվի օրհնություն եւ Անդաստանի կարգ: Սուրբ մասունքները հավատացելոց խոնարհության համար վանքում կմնան մինչեւ նույն օրվա երեկոյան ժամերգության ավարտը`  ժամը18-ը: