Ռուսաստանի Դաշնությունում COVID-19 դեպքերի թիվը հոկտեմբերի 22-ից ի վեր առաջին անգամ 16 հազարից պակաս է (15 916), վկայում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ՌԴ 85 մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 15 916 հաստատված դեպք, այդ թվում 1590-ը (10.0 տոկոս)` առանց կլինիկական դրսեւորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հավելվում է, որ համավարակի ամբողջ ընթացքում հանրապետությունում գրանցվել է հիվանդության 3 983 197 դեպք: Աճի տեմպը 0.4 տոկոս է:

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ից 407 մահվան դեպք, որից 62-ը` Մոսկվայում: Համավարակի ընթացքում գրանցվել է հիվանդությունից մահվան 77 068 դեպք: