Քաղաքացիների հետ շփումից հետո եզրակացության եկա, որ նրանց մոտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ընդ որում, նա նշեց, որ լավ է ճանաչում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ես գիտեմ, որ ոչ մի գործընթացի դեպքում չի հեռանա»,-նշեց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքներով հաղորդագրություն է տարածվել, որում խորհրդարանական մեծամասնությունը նշել է, որ «արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, բնակչության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հասարակական պատվեր չկա»: