«Աբրահամի ընտանիքի տուն» անվանումով աբրահամյան երեք կրոնների տաճարը նախատեսվում է ԱՄԷ-ում բացել 2022 թվականին: Այս մասին Հրեական թանգարանում եւ հանդուրժողականության կենտրոնում Մարդկային եղբայրության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Մոսկվայում ԱՄԷ-ի դեսպան Մուհամմեդ Ահմեդ ալ-Ջաբերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«2022 թվականին Աբու Դաբին նախատեսում է բացել երեք համաշխարհային կրոնների՝ իսլամի, քրիստոնեության եւ հուդդայականության տաճար՝ «Աբրահամի ընտանիքի տուն» անվանումով»,- ասել է նա:

«Տաճարը կդառնա ուսման, երկխոսության եւ երկրպագության վայր, որը կկենտրոնանա բոլոր դավանանքների եւ համոզմունքների մարդկանց միջեւ փոխըմբռնման ամրապնդման վրա»,- հավելել է Ջաբերը:

Դիվանագետը նշել է նաեւ, որ Ռուսաստանը եւ ԱՄԷ-ն շատ նման են կրոնական հանդուրժողականության տեսանկյունից: Նա ընդգծել է, որ ԱՄԷ-ն ունի երկրպագության բոլոր անհրաժեշտ վայրերը` մզկիթներ, եկեղեցիներ, սինագոգներ: