Փետրվարի 6-ին, ժամը 16.30-ին, Երևանի Մանանդյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Փետրավարի 8-ին հիվանդանոցից հայտնել են որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 84-ամյա Ժենյա Քոսակյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է։




























