Ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում աշխատանքների ֆինանսավորումը 2017 թվականից ավելացել է 2,5 անգամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին բյուջեից գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների համար հատկացվել է 1,6 մլրդ դրամ: 2018 թվականին այդ գումարը հասել է 2,4 մլրդ դրամի, 2019-ին՝ 3,8 մլրդ դրամի: «2020 թվականին ֆինանսավորումն ավելացել է 3,3 մլրդ դրամով: Բացի այդ, հատկացվել է հավելյալ 3,4 մլրդ դրամ՝ կապված Արցախում պատերազմի սկսվելու հետ: Այդ միջոցները հատկացվել են անօդաչու թռչող սարքերի եւ այլ միջոցների սերիական արտադրության պատվերների համար: 2021 թվականին ծրագրվում է հատկացնել 4,6 մլրդ դրամ»,-նշեց նախարարը:





























