ՌԴ ֆինանսների նախարարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առաջարկել է 2 տարով զրոյացնել Եվրասիական տնտեսական միության երկրներում գունավոր թանկարժեք քարերի եւ մանր ադամանդների ներմուծման մաքսատուրքերը: Այս մասին նշված է ՌԴ ֆիննախի կայքի նյութերում:

«ՌԴ ֆինանսների նախարարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2 տարի ժամկետով ԵԱՏՄ երկրներում գունավոր թանկարժեք քարերի եւ մանր ադամանդների (0,3 կարատից պակաս քաշով) ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքների զրոյացման առաջարկ: Առաջարկը քննարկվելու է փետրվարի 9-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից»,- նշված է նյութերում: