Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում Երեւանում. ուզում ենք ուժեղ վարչական շրջաննե՞ր, թե՞ կենտրոնացված իշխանություն քաղաքապետարանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի ավագանու նիստում ասաց ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը:

«Մի կողմից ասում ենք աշխատանքը քաղաքապետարանում ծանրաբեռնված է, մյուս կողմից չենք ուզում այդ լիազորությունների մի մասը պատվիրկել վարչական շրջաններին: Նաեւ հետաքրքիր է, որ վարչական շրջանում շխատողը համարվում է պակաս կոմպետենտ:

Այսօր մի վիճակ է, երբ քաղքացին ինչ-որ տան պատ քանդելու համար նախ դիմում է քաղաքապետարան, այստեղից գնում է վարչական շրջան, այնտեղից կարծիքը հետ է գալիս քաղաքապետարան, նոր ներկայացվում է քաղաքացուն: Այնինչ վարչական շրջանի ղեկավարը կարող է այդ հարցը լուծել»,-ասաց նա:

Ավագանու անդամը մի դեպք պատմեց. «Գիտեք, որ վարչական շրջանի ղեկավարներն ամեն շաբաթ ընդունում են բնակիչներին: Շինթույլտվության հարց էր, քաղաքացին, որ չի ստանում շինթույլտվությունը, գալիս վարչական շրջանի ղեկավարին ասում է՝ քաղաքապետարանից ասեցին՝ գնա թաղապետից պարզի, թե ինչի ինքը չի ուզում»: Սա նորմալ չէ: Սա թույլ է տվել պասերով խաղալ, քաղաքացու քթից բռնած տանել-բերել, ասել՝ ես չեմ, նա է: Կլինի՞ մի հարցով մեկը զբաղվի, պատասխանատու լինի: Դե եթե չենմք վստահում վարչական շրջանների աշխատանքին, եկեք փակենք այդ շրջանները, եղած գումարներն էլ կտնտեսենք»:

Աբգարյանը քաղաքապետարանը նմանեցրեց կնոջը, որը միշտ բողոքում է, թե երեխաներն իրեն չեն օգնում, բայց երբ երեխան ուզում է իր անկողինը հավաքել, ասում է՝ մի րա, չես կարող, ես կանեմ: