Հայաստանը արտադրական կարողությունների զարգացման խնդիր ունի ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Ըստ նրա` դա վերաբերում է եւ վերահսկմանը, եւ ելքին արտաքին շուկա, ինչպես նաեւ այլ հարցերին, եւ 2021 թվականին հատկացված 4.6 միլիարդ դրամն ուղղված է այդ նպատակներին:
Նա նշեց, որ կարեւոր է ոչ միայն զենքի արտադրության հասնել, այլ` համակարգեր ստեղծել, այդ թվում` կառավարման համակարգեր, այս ամենն արագ չի լինի: «Ադրբեջանի առավելությունը նաեւ նրանում էր, որ այն օգտվում էր թուրքական զենքի կառավարման համակարգից: Կարեւոր է, օրինակ, հասկանալ, թե որքան ժամանակ եւ ռեսուրսներ են ծախսվել Bayraktar ԱԹՍ-ի ստեղծման համար: Նրանք երկար ժամանակ պատրաստվել են, արտադրություն հիմնել, միջազգային կապեր հաստատել»,- հավելեց Արշակյանը:
Նախարարը պարզաբանեց, որ նոր զենք ստանալիս կարեւոր է ինստիտուցիոնալ գործընթաց հաստատել, ստեղծել ստորաբաժանումներ, պատրաստել մարդկանց եւ կազմակերպել զենքի մատակարարումն առաջնագիծ: «Ադրբեջանն այստեղ նույնպես լուրջ աջակցություն է ստացել: Մենք նույնպես աշխատում ենք այս ուղղությամբ: Համագործակցելու պատրաստակամություն են հայտնել անհատներ եւ կազմակերպություններ, այդ թվում` սփյուռքից»,- ասաց նա:
Հակոբ Արշակյանը հավելեց, որ կառավարության առաջին հինգ գերակա ուղղությունների թվում են ռազմական ոլորտի խնդիրները, որոնց մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ խոսել է հանդիպումների ժամանակ, եւ դա վերաբերում է նաեւ ռազմարդյունաբերական համալիրի համալրմանը, զարգացմանը եւ այլնին:





























