Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ կառաջարկի միայն մասնակի ակտիվացնել ռուսական Ս-400-երը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Պարտադիր չէ, որպեսզի մենք դրանք մշտապես օգտագործենք»,-ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան Կրետե կղզում օգտագործում է ռուսական Ս-300-եր:
Դեկտեմբերին Վաշինգտոնն Անկարայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել Ս-400-երի գնման պատճառով՝ հիմնավորելով դա նրանով, որ դրանք սպառնում են F-35 կործանիչներին եւ անհամատեղելի են ՆԱՏՕ-ի պաշտպանության հետ:
Աքարի խոսքով՝ պարտադիր չէ, որպեսզի դրանք ամբողջ ժամանակ ակտիվ մնան: «Մենք բաց ենք բանակցությունների համար: Մենք ասել ենք, որ այդ բանակցությունները կարող են ընթանալ ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,-նրա խոսքը մեջբերում է Hurriyet daily-ն:





























