Հայաստանի ողջ պատմության ընթացքում, ներառյալ խորհրդային շրջանը, Երեւանում չեն եղել այս քանակի աղբամաններ, ինչպես այսօր: Այս մասին փետրվարի 9-ին Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ընդ որում՝ մեծ գումարներ ենք վճարել, որպեսզի աղբամաններն անպայման կափարիչով լինեն, բայց երբ կափարիչները փակ են լինում, աղբը ինչ-ինչ պատճառներով կողքն են նետում, այլ ոչ թե աղբամանի մեջ»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ փողոցում աղբից ազատվելու լավագույն միջոցը այն սխալ տեղերում չթափելն է:
«Այս նորմը խախտելու համար պետք է տուգանք սահմանվի: Սա ամենաարդյունավետ միջոցն է»,- եզրափակեց Մարությանը:




























