Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է Աթենքում եւ հարակից շրջաններում կարանտին մտցնելու մասին՝ կորոնավիրուսի դեպքերի աճը զսպելու եւ առողջապահական ծանրաբեռնված ծառայությունների վրա ճնշումը թեթեւացնելու համար:
Նոր սահմանափակումները ներառում են երկրորդական խանութների եւ դպրոցների փակում փետրվարի 11-ից մինչեւ ամսվա վերջը:
«Չեմ թաքցնի՝ առաջիկա երկու ամիսներին սահմանափակումները կարող են մտցվել եւ հանվել՝ կախված տագնապի մակարդակից»,- ասել է նա:
Անցած օրվա ընթացքում Հունաստանում հայտնաբերվել է վարակի 1526 դեպք, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը։ Դրանց կեսը բաժին է ընկնում Աթենքի ավելի լայն տարածքին, իսկ COVID-19-ի հետ կապված մահերի թիվը հասել է 6017-ի:
Միցոտակիսը նշել է, որ Աթենքում հոսպիտալացումների ընդունման թվի աճը եւ կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակների հայտնաբերումը անհանգստացրել են իշխանություններին:
Այս պահին Հունաստանում Pfizer/BionTech-ի եւ Moderna-ի պատվաստանյութերով արվել է ավելի քան 400 000 պատվաստում, փետրվարի 15-ին նախատեսվում է սկսել 60-64 տարեկան մարդկանց պատվաստումները AstraZeneca պատվաստանյութերով:





























