Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պնդում է, որ Կիպրոսի հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը լուծումն է երկու պետությունների հիման վրա. ֆեդերացիան, որին կողմ է Աթենքը, առաջիկա բանակցությունների օրակարգում չի լինի, փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարները հայտարարել էին, որ կողմ են Կիպրոսի խնդրի` ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա լուծմանը` մերժելով Թուրքիայի կողմից աջակցվող երկու պետությունների բանաձեւը: ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունները նախատեսված են հաջորդ ամիս:

Էրդողանը նաեւ հայտարարել է, որ չի կարող հանդիպել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ` չնայած երկրների միջեւ բանակցությունների վերսկսմանը միջերկրածովյան տարաձայնությունների շուրջ: Էրդողանը նշել է, որ Միցոտակիսը «մարտահրավեր է նետել» իրեն, եւ Հունաստանի վարչապետին կոչ է արել «ճանաչել իր սահմանները»: