Արսեն Բաբայանը այլեւս  Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը չէ, նա դուրս է եկել աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի ունեցած տեղեկատվությունը հաստատեց ինքը` Արսեն Բաբայանը: 

Նա չցանկացավ բացահայտել մանրամասները, թե որտեղ է աշխատելու` միայն նշեց, որ կաշխատի արդարադատության նախարարության համակարգում: Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում, հաստատելով այս տեղեկատվությունը, նշեց, որ Արսեն Բաբայանը աշխատելու է արդարադատության նախարարությունում, բայց թե ինչ պաշտոնում` պարզ կլինի առաջիկայում: